Նախագահը ներկայացրել է ԱԱԽ նորանշանակ քարտուղարին

Նախագահը ներկայացրել է ԱԱԽ նորանշանակ քարտուղարին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 5-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության անձնակազմին ներկայացրել է Խորհրդի նորանշանակ քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին՝ այդ պաշտոնում գործունեության կարճ ժամանակահատվածում իրականացրած աշխատանքի համար և իր ու հանդիպման մասնակիցների կողմից հաջողություն մաղթել նրան` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների կատարման գործում:

Նորանշանակ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովին նախագահը շնորհավորել է և վստահություն հայտնել, որ նոր աշխատանքում նա կհամատեղի զինվորականի ու արդեն քաղաքական գործչի իր պարտականությունները՝ հանդիպման մասնակիցների հետ ձեռնամուխ լինելով Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքները կազմակերպելուն, քարտուղարության աշխատակազմն ամբողջությամբ ձևավորելուն և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանն ակտիվ մասնակցելուն:

Գևորգյանը և Խաչատուրովը վստահեցրել են Սարգսյանին, որ իրենց գործունեության ընթացքում ՀՀ նախագահի աշխատակազմը և ԱԱԽ քարտուղարությունը լիարժեքորեն կկատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակի ավելի բարձրացմանը:

Կարդացեք նաև՝ Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար, Խաչատուրովը՝ ԱԱԽ քարտուղար

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---