Նախարար. «Երևանի ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմ-Արմենիա»-ին ունեցած պարտքի ավելի քան $17 մլն-ը մարվել է

Նախարար. «Երևանի ՋԷԿ»-ի՝ «Գազպրոմ-Արմենիա»-ին ունեցած պարտքի ավելի քան $17 մլն-ը մարվել է

PanARMENIAN.Net - «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի պարտքը «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը հոկտեմբերի 5-ի դրությամբ կազմում է $35 մլն: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելովԱզատ դեմոկրատներ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին:

Նրա խոսքով, ռուսական «Լայֆ նյուզի» եթերում հնչեցրած գումարը 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ պարտքն էր, որը կազմում էր $52 մլն 300.000:

«Պարտքի $17 մլն 300.000-ը մարվել է»,- հավելել է Մանուկյանը:

Օգոստոսի 31-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ անդրադառնալով այդ օրերին զանգվածային լրատվական միջոցներով շրջանառվող տարաբնույթ մեկնաբանություններին, որոնք վերաբերում են «Երևանի ՋԷԿ»-ի հնարավոր վաճառքին, հայտարարել է, որ ՀՀ կառավարությունը երբևէ չի քննարկել և չի պատրաստվում քննարկել «Գազպրոմ Արմենիայի» նկատմամբ «Երևան ՋԷԿ»-ի կուտակած պարտքերի դիմաց՝ կայանը վաճառելու տարբերակը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---