Երևանի մի քանի ընտանիք բնակարան կստանա մայրաքաղաքի օրվա առթիվ 5 հոկտեմբերի 2016 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին գումարած Երևանի ավագանու արտահերթ նիստումհաստատվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկը՝ Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ինչպես նաև հաշվի առնելով բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը՝ Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանը նվիրել 1991թ. ապրիլին Շահումյանի շրջանի Գետաշեն գյուղում հերոսաբար զոհված ազատամարտիկ Արթուր Կարապետյանի ընտանիքին: Ավագանու մեկ այլ որոշմամբ հաստատվել է ՀՀ և ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանական, ազատագրման մարտերին և ՀՀ սահմանների պաշտպանության, «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի անդամ, վիրավոր ազատամարտիկ Վիրաբ Սարգսյանի բազմանդամ ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը: Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային չորս մրցույթի դափնեկիր, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» և «Պատվո» շքանշանակիր, «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Սվետլանա Նավասարդյանին, Երևանի ավագանու որոշումով նույնպես կտրամադրվի Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարան: Հաշվի առնելով Արցախյան ազատամարտում ունեցած ներդրումը, հայ ազգագրական ու հայրենասիրական երգերի ստեղծման և տարածման գործում ունեցած զգալի ավանդը, ինչպես նաև բնակարանային պայմանների խիստ կարիքավորությունը՝ Երևանի ավագանու որոշումով բնակարան կտրամադրվի նաև ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունուն: Ավագանին հաստատել է նաև ութ անչափահաս երեխաունեցող Արթուր Սաֆարյանի և Լուսինե Բակունցի ընտանիքին անհատույց օգտագործման իրավունքով բնակարանի տրամադրման որոշման նախագիծը: Երևանի ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ կտրամադրվեն նաև բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ևս 4 ընտանիքի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |