«Շիրակի» հարձակվող Բիչախչյանը՝ Guardian-ի 60 ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում (վիդեո)

«Շիրակի» հարձակվող Բիչախչյանը՝ Guardian-ի 60 ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում

PanARMENIAN.Net - Գյումրիի «Շիրակ» ակումբի հարձակվող Վահան Բիչախչյանն ընդգրկվել է բրիտանական The Guardian-ի աշխարհի 60 առավել հեռանկարային ֆուտբոլիստների ցանկում:

16-ամյա Բիչախչյանը ցանկում միակ հայ ֆուտբոլիստն է:

«Ոմանց կողմից Մխիթարյանի պես տաղանդավոր համարվող Բիչախչյանն իր առաջին խաղն անցկացրեց 16 տարեկանում, «Շիրակի» կազմում: Նա փոխարինման է դուրս եկել վրացական Գորիի «Դիլա» ակումբի դեմ խաղում ու գոլ խփել, ինչն օգնեց թիմին Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ դուրս գալ: Այդ գնդակի շնորհիվ նա դարձավ Եվրոպայում գոլ խփած ամենաերիտասարդ հայ ֆուտբոլիստը », - գրում է պարբերականը:

«Բիչախչյանը լավ գոլային տեսողություն ունի ու պատրաստ է մեն-մենակ դուրս գալ հակառակորդների դեմ», - նշում է պարբերականը, հավելելով, որ խաղաոճը հիշեցնում է Կեվին դե Բրույնեի ու երիտասարդ Ուեյն Ռունիի «ձեռագիրը»:

Բիչախչյանն առաջնության 8 խաղում խփել է 2 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում: Նա խաղում է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---