SANA. ԱՄՆ կոալիցիան ավիահարված է հասցրել Հալեպին մերձակա գյուղին

SANA. ԱՄՆ կոալիցիան ավիահարված է հասցրել Հալեպին մերձակա գյուղին

PanARMENIAN.Net - ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Սելսեն գյուղը, որը Հալեպից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: Այդ մասին տեղաբնակների վրա հղումով հայտնել է սիրիական SANA գործակալությունը:

Հարձակման հետևանքով 20 մարդ է զոհվել, որից 3-ը` երեխա: Եվս 40 տեղաբնակ վիրավորվել է, ոմանք ծայրահեղ ծանր վիճակում են, հայտնում է Lenta.ru-ն:

Տասնյակ բնակելի տներ փլուզվել են կամ վնասվել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

Հոկտեմբերի 5-ին Հայաստանից Սիրիա է ուղևորվել մարդասիրական օգնությամբ երկրորդ օդանավը: Մարդասիրական օգնությամբ Հայաստանից ուղևորված առաջին օդանավը հոկտեմբերի 3-ին վայրէջք է կատարել սիրիական Հմեյնիմ ավիաբազայում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---