ՀՀ-ն Սիրիայի հակամարտությունից տուժածներին մոտ 46 մլն դրամի մարդասիրական օգնություն կտրամադրի

ՀՀ-ն Սիրիայի հակամարտությունից տուժածներին մոտ 46 մլն դրամի մարդասիրական օգնություն կտրամադրի

PanARMENIAN.Net - Սիրիայի հակամարտությունից տուժած բնակիչներին մարդասիրական օգնություն ուղարկելու նպատակով ՀՀ կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար արտաքին գործերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել 46 մլն 33.000 դրամ:

ՀՀ ԱԳ նախարարին հանձնարարվել է հատկացվող գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սիրիայում ռազմական իրավիճակի կտրուկ սրման առնչությամբ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար երկու ինքնաթիռով Սիրիա է ուղարկվել մարդասիրական օգնություն:

Կարդացեք նաև՝ Հյուպատոս. ՀՀ-ից Սիրիա ուղարկված օգնությունը բաժանվում է բոլոր կարիքավորներին` ոչ միայն հայերին

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---