Google Tango առաջին սմարթֆոնը կներկայացվի նոյեմբերին 6 հոկտեմբերի 2016 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հունիսին Lenovo Phab 2 Pro սմարթֆոնի հեղինակները հայտարարեցին, որ մտադիր են թողարկել այն 2016-ի սեպտեմբերին: Հետագայում ժամկետը հետաձգվեց` ընդհանրական խոսվում էր «աշնան» մասին: Ինչպես հաստատել է Google-ի ներկայացուցիչը, Phab2 Pro սմարթֆոնը հասանելի կլինի արդեն հաջորդ ամիս` այսինքն 2016-ի նոյեմբերին: Սա առաջին սմարթֆոնն է Project Tango-ի շրջանակում, այն մշակվել է Google ընկերության հետ համատեղ, գրում է Lenta.ru-ն: Սմարթֆոնն ունի հատուկ սենսորներ և Intel RealSense 3D եռաչափ տեսախցիկ համալրված իրականության հետ աշխատելու համար: Project Tango հիմնարար տեխնոլոգիաները ներառում են տեղափոխումները, շրջակա միջավայրի զննումն ու տարածության խորության ընկալումը: Lenovo Phab2 Pro-ն մետաղյա կորպուս ունի և հագեցած է 6,4-դյույմանոց դիսփլեյով QHD (2560 x 1440 պիքսել, 454 ppi) թողունակությամբ, 8-մեգապիքսել ֆրոնտալ և 16-մեգապիքսել հզորությամբ հիմնական տեսախցիկներով, ինչպես նաև 3D-տեսախցիկ տարածության 3D սկանավորման համար: Սարքի հիմքում Qualcomm Snapdragon 652 8-միջուկանի պրոցեսորն է, 4ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 64 ԳԲ ներկառուցված ֆլեշ հիշողությամբ: Նախատեսված է Dolby Atmos 3D հնչյունի ապահովման համար և Dolby 5.1 ձայնագրության համար: Մարտկոցի ծավալը 4050 մԱժ է: Սարքն աշխատում է Android 6.0 Marshmallow օպերացիոն համակարգով: Մոտավոր գինը $499 է: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |