Հալեպում ահաբեկիչները ականակոծել են հյուրանոցը, որտեղ գտնվում էին լրագրողներ և ՄԱԿ ներկայացուցիչներ 6 հոկտեմբերի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Հալեպի հյուրանոցը, որտեղ բնակվում են արտասահմանցի լրագրողները, այդ թվում նաև ռուսական Առաջին հեռուստաալիքի, ենթարկվել է ականակոծման: Տուժածներ չկան: Գրոհայինները կրակ են բացել Հալեպի հյուրանոցի ուղղությամբ, որտեղ տեղակայված են արտասահմանցի լրագրողները, այստեղ են գտնվում նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում, ՄԱԿ ներկայացուցչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ կրակն ականանետերից շարունակվել է մոտ կես ժամ: Ընդհանուր առմամբ գրոհայինները 6 ական են պայթեցրել, ականներից մեկը պայթել է հյուրանոցի տանիքում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները ռմբակոծել են Սելսեն գյուղը, որը Հալեպից 50 կմ հեռավորության վրա է գտնվում: Այդ մասին տեղաբնակների վրա հղումով հայտնել է սիրիական SANA գործակալությունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հալեպի Նոր Գյուղ հայաշատ թաղամասի ռմբակոծման հետևանքով երկու հայ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է: Հոկտեմբերի 5-ին Հայաստանից Սիրիա է ուղևորվել մարդասիրական օգնությամբ երկրորդ օդանավը: Մարդասիրական օգնությամբ Հայաստանից ուղևորված առաջին օդանավը հոկտեմբերի 3-ին վայրէջք է կատարել սիրիական Հմեյնիմ ավիաբազայում Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |