Մուկուչյանը վերընտրվել է ԿԸՀ նախագահի պաշտոնում 6 հոկտեմբերի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովը փակ քվեարկությամբ ընտրել է Կենտրոնական ընտրական նախագահին: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն ամփոփել է արդյունքները, ըստ որի՝ ԿԸՀ նախագահի ընտրության համար առաջադրված Տիգրան Մուկուչյանին կողմ էր քվեարկել 96 և դեմ` 4 պատգամավոր: Փակ քվեարկությանը 130 պատգամավորից մասնակցել էր 103-ը: Անվավեր էր 3 քվե, տեղեկացնում է Tert.am-ը: Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը ներկայացրել է նաև ԿԸՀ ընտրված անդամներին՝ Լաուրա Գալստյան, Նունե Հովհաննիսյան, Սիլվա Մարկոսյան, Գեորգի Մարտիրոսյան, Սեյրան Շահսուվարյան, Արմեն Սմբատյան: «Ուզում եմ հավաստիացնել կարևորագույն բան, որ ԿԸՀ-ն բաց է օբյեկտիվ քննադատության համար, որն ուղղված է արդյունավետության բարձրացմանը: Բաց ենք առաջարկությունների համար և ցանկանում ենք ակտիվ համագործակցություններ ունենալ կուսակցության ներկայացուցիչների հետ»,-ասել է ԿԸՀ վերընտրված նախագահ Մուկուչյանը: Տիգրան Մուկուչյանը 2011-ից ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է։ 2000-2005-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ,2005-2007-ը՝ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ,2008-2010-ը՝ ՀՀ վարչական դատարանի նախագահ։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |