ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն և ԳԱԼԱ-ն պահանջում են չբաշխել Գյումրու ավագանու մանդատները հօգուտ «Բալասանյանի» 6 հոկտեմբերի 2016 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Գյումրու ավագանու ընտրություններին 6% շեմը հաղթահարած ու ավագանիում անցողիկ տեղեր ստացած «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, անդրադարձ է կատարվում ստեղծված իրավիճակին, որում «Բալասանյան» դաշինքը չի հավաքել մեծամասնություն, սակայն, ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի, պիտի ստանա ավագանու մանդատների մեծամասնությունը՝ 33 տեղից 17-ը: Ըստ Ընտրական օրենսգրքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի, որին հղում է անում Մուկուչյանը, եթե ավագանու ընտրությունների մասնակիցներից մեկը ստանում է տեղերի 40 տոկոսից ավելին, սակայն ոչ բացարձակ մեծամասնությունը, ապա ավագանու տեղերի բացարձակ մեծամասնությունը տրվում է այդ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին): Երեք ուժերի հայտարարությունում, իր հերթին, նշվում է, որ «Բալասանյան» դաշինքը պետք է ստանա ոչ թե 17, այլ 15 մանդատ, ԲՀԿ-ն՝ 9 մանդատ, ՀՎԿ-ն՝ 5 մանդատ, ԳԱԼԱ-ն՝ 4 մանդատ: «ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանը, անտեսելով այս բաշխումը, ԸՕ 141 հոդվածի 5-րդ մասով հայտարարում է, թե մանդատների «բացարձակ մեծամասնությունը» պետք է տրվի «Բալասանյան» դաշինքին, իսկ «մնացածը պիտի բաշխվի մյուս կուսակցություններին», որոնք հաղթահարել են 6 տոկոսի շեմը»: Նշվում է, որ «եթե թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովը որոշում կայացնի Գյումրու ավագանու ընտրությունների վերջնական արդունքներն ապօրինաբար կազմել և հրապարակել ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանի հրապարակային թելադրանքով, մենք այդ որոշումը վիճարկելու ենք ՀՀ և եվրոպական բոլոր հնարավոր դատական ատյաններում և պայքարելու ենք արդար վճռի համար նաև այլ եղանակներով»: «Մանդատների ապօրինի բաշխման դեպքում մեր ցուցակներով ավագանու անդամ հայտարարված անձինք բոյկոտելու են Գյումրու ավագանու բոլոր նիստերը մինչև դատական վերջին ատյանի հնարավորությունների սպառումը: Նրանք չեն մասնակցելու «ավագանու նիստ» կոչվող միջոցառումներին, եթե ավագանու կազմը ձևավորվելու է Տ. Մուկուչյանի անօրինական հրահանգներով: Հնարավոր դատական ատյաններում խնդրի կարգավորման միջոցները սպառելուց հետո մեր դիրքորոշման կամ գործողությունների մասին հանդես կգանք նոր հայտարարությամբ», - ասվում է հայտարարությունում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |