Ռազմարդյունաբերական ձեռնարկություններին կաջակցեն. Ֆինանսական օգնություն ու դրամաշնորհներ կստանան 6 հոկտեմբերի 2016 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշում է ընդունվել: Կառավարությունը հաստատել է ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտներին երկարաժամկետ, միջնաժամկետ և կարճաժամկետ պետական աջակցության առաջնահերթությունները և աջակցման ձևերը: Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ աջակցության ձևերը ներառելու են ֆինանսական օգնություն (այդ թվում վարկային երաշխիքներ ու կապիտալի համալրման միջոցներ), լիզինգային տոկոսների սուբսիդավորում (ամբողջական կամ մասնակի), մրցույթով դրամաշնորհների տրամադրում, պետունեցվածքի տրամադրում օգտագործման համար՝ անվճար կամ շուկայականից զգալիորեն ցածր գներով, հայտնում է Արցախպրեսը: Պետությունը ծրագրում է օգնել պաշտպանական ձեռնարկություններին նաև լաբորատորիաների ու հետազոտական հզորությունների հարցով։ Որոշումը պետք է նպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: Առաջնահերթությունները և աջակցման ձևերը կներառվեն ռազմարդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերում՝ այդ մասով ապահովելով ոլորտի զարգացման նախադրյալները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |