ՊԵԿ-ը բյուջետային վճարների ճշտության ստուգումների քանակը կրճատել է մոտ 2 անգամ

ՊԵԿ-ը բյուջետային վճարների ճշտության ստուգումների քանակը կրճատել է մոտ 2 անգամ

PanARMENIAN.Net - 2016թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունն իրականացրել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 264 ստուգում: 2015թ. նույն ժամանակահատվածում իրականացվել է 495 ստուգում, այսինքն` 2016-ին ստուգումների քանակը նվազել է մոտ 2 անգամ:

Փոխարենը` ստուգումների արդյունքում 2016-ին արձանագրվել է 5560.9 մլն դրամ, մինչդեռ 2015թ.-ին արձանագրվել էր 5059.7 մլն դրամ:

Այսինքն` ստուգումների նվազմանը զուգընթաց արձանագրված ընդհանուր գումարն աճել է 501.2 մլն դրամով, տեղեկացնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այսպես, եթե 2015թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված ստուգումների արդյունքում միջինը 1 ստուգումով արձանագրվել էր 10.2 մլն դրամ, ապա 2016թ. նույն ժամանակահատվածում 1 ստուգման միջին գումարը կրկնապատկվել է` կազմելով 21.1 մլն դրամ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---