«Ուրարտուն» լրացուցիչ ժամանակում պարտվել է «Ռյազանին» ՌԴ բասկետբոլի «Սուպերլիգա-1»-ի առաջին խաղում 6 հոկտեմբերի 2016 - 22:08 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը Հայաստանի «Ուրարտու» նորակազմ բասկետբոլային ակումբն իր առաջին հանդիպումն է անցկացրել: Երևանի «Դինամո» մարզահամալիրում «Ուրարտուն» պարտվել է «Ռյազանին» լրացուցիչ ժամանակում՝ 89:93 ընդհանուր հաշվով: Հայ բասկետբոլիստները 1-ին քառորդում պարտվել են 20:22 հաշվով, 2-րդ քառորդում հաղթում էին 20:12 հաշվով։ 3-րդ քառորդում «Ռյազանն» առջևում էր՝ 23:21։ Վերջին քառորդում հիմնական ժամանակից վայրկյաններ առաջ հաշիվը հավասարվել է՝ 82:82: Երևանի նորակազմավորված «Ուրարտու» բասկետբոլային ակումբը, որի կորիզը կազում են Հայաստանի հավաքականի խաղացողները, մասնակցում է Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը: Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի 2016/17թթ. խաղարկությանը մասնակցում են 13 ակումբ: Բացի «Ուրարտուից»` մնացած ակումբները ռուսական են: 2016-ի հուլիսին Հայաստանի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |