Մոսկվայում Ռուսաստանի հայերի իրավական պաշտպանության կենտրոն է ստեղծվել

PanARMENIAN.Net - Մոսկվայում Ռուսաստանի հայերի իրավական պաշտպանության կենտրոն է ստեղծվել: Ինչպես այդ մասին հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի հետ բարեկամության ռուսական միության (ՀՀԲՌՄ) նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, Կենտրոնն զբաղվելու է այլատյացության եւ անհանդուրժողականության զոհ դարձած հայերի խնդիրներով: «Յուրաքանչյուր դեպք մեր կողմից դիտարկվում է անհատական կարգով, սակայն այն անպայման չպետք է կապված լինի քրեական խնդիրների հետ»,- ընդգծել է նա:



ՀՀԲՌՄ նախագահը նաեւ հայտնել է, որ Երեւան այցելության ժամանակ հանդիպումներ են անցել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, Գրողների միության քարտուղար Լեւոն Անանյանի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցության եւ կապերի խորացման հետագա ուղիները, ինչպես նաեւ ՀՀԲՌՄ-ի գործնեության կատիվացմանն ուղղված հետագա քայլերը:



«2007 թվականի սեպտեմբերին Երեւանում ծրագրվում է համատեղ միջոցառումներ անցկացնել Ռուսաց լեզվի տարվա շրջանակներում` ԱՊՀ գրողների միջազգային միության հետ համատեղ: Մենք նաեւ պայմանավորվել ենք «Ամարաս» հրատարակչության հետ համագործակցության մասին` հայ եւ ռուս գրողների գրքերի լույս ընծայման հարցով»,- ասել է Վիկտոր Կրիվոպուսկովը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---