Կարիքավոր հալեպահայերը ցանկանում են ՀՀ տեղափոխվել. Բարերարներին կոչ է արվում տոմս գնել 7 հոկտեմբերի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հալեպում ստեղծված դրության պատճառով «ՀԱԼԷՊ» հասարակական կազմակերպությունը ստացել է ավելի քան 600 խնդրագիր Հալեպում բնակվող կարիքավոր և խնդիրների առջև հայտնված սիրիահայերից` օգնելու նրանց տեղափոխվել Հայաստան՝ ձեռք բերելով Լիբանանից դեպի Հայաստան մեկ ուղղությամբ տոմս։ Ելնելով վերոհիշյալից, «ՀԱԼԷՊ» կազմակերպությունը կոչ է անում բոլոր բարերարներին՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել ծանր դրությունում հայտնված և օգնության խնդրանքով դիմած մեր հայրենակիցներին տեղափոխվելու Լիբանանից Հայաստան՝ որպես ապահով երկիր։ Անհրաժեշտ գումարը Լիբանանից Հայաստան տեղափոխվելու համար կազմում է 500 ԱՄՆ դոլար, որը ներառում է՝ Հալեպից Լիբանան ավտոբուսով փոխադրում, ելքի արտոնագրի վճար Սիրիայից Լիբանան մուտք գործելու համար, Լիբանանի սահմանից Բեյրութի օդանավակայան հասնելու փոխադրամիջոցի գումար, Լիբանանից Հայաստան մեկ ուղղությամբ ինքնաթիռի տոմս, «Զվարթնոց» օդանավակայանից Երևան փոխադրում։ Յուրաքանչյուր բարերարի տրամադրվում է իր հովանավորած անձի կոնտակտային տվյալները: Հավելյալ մանրամասնությունների համար խնդրվում է զանգահարել «ՀԱԼԷՊ» ՀԲՀԿ-ի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարով՝ (+374)-10-54 53 69։ Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են օգնել հալեպահայերին, կարող են փոխանցումներ կատարել առցանց(http://www.aleppo-ngo.org/donate/online-transfer/) կամ կազմակերպության հաշվեհամարներին՝ http://www.aleppo-ngo.org/donate/bank-transfers/․ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Կինոյի զարգացմանն ուղղված գործընթացները կկանոնակարգվեն «Հայաստանի ազգային կինոկենտրոնը» կվերակազմավորվի «Հայաստանի կինոյի հիմնադրամի» Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը |