18 մայիսի 2007 - 17:32 AMT
ԶԼՄ. Մոսկվայում կրկին ծեծկռտուք է տեղի ունեցել ԺԲՌՀ-ի ուսանողների միջեւ, պատճառը` Ղարաբաղ
Նոր արտակարգ իրավիճակ Մոկսվայում: Միկլուխո-Մակլայ փողոցում կռվում էին Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի արտասահմանցի ուսանողները: Ենթադրվող սադրիչը թաքնվելէ ա վտոմեքնեյաով: Իրավապահ մարմինների տվյալներով, ծեծկռտուքի մասնակիցներից մեկը դանկահարությամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նախնական տեղեկություններով, ծեծկռտուքը սկսել են կովկասցիները: Իսկ դրա անմիջական պատճառ է դարձել քաղաքական վեճը. ու՞մ` Հայաստանին, թե Ադրբեջանին է պատկանում Լեռնային Ղարաբաղը:
Փոքր խնդիրն սկսել են առաջանալ համալսարանում կազմակերպված «Մոլորակ Հարավ-Արեւմուտք» միջոցառման ժամանակ, որին մի քանի հազար մարդ էր մասնակցում: Արդյունքում մեծ ծեծկռտուք է սկսվել: Ոստիկանության գնահատականներով, հակաիրավական գործողություններում ավելի քան 100 մարդ է մասնակցել: Անկարգությունները դադարեցնել հաջողվեց միայն այն բանից հետո, երբ խառնվեցին ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս համալսարանում արդեն մեծ ծեծկռտուք եղել էր արտասահմանցի ուսանողների միջեւ: Այն ժամանակ ոստիկանությանը հաջողվեց դադարեցնել ամեն ինչ առանց ՕՄՕՆ-ի: Սակայն մի քանի օրերի ընթացքում համալսարանն ու հարող տարածքները խիստ վերահսկողության տակ էին: Ամեն բան խախանդվեց: Սակայն, ինչպես երեւաց, կարճ ժամանակով, գրում են ռուսական ԶԼՄ-ները: