Ռամիլ Սաֆարովի ճակատագիրը որոշում է ոչ թե Հունգարիայի ԱԳՆ-ն, այլ արդարադատության նախարարությունը

PanARMENIAN.Net - Ցմահ բանտարկության դատապարտաված Ռամիլ Սաֆարովի ճակատագիրը, ով Բուդապեշտում սպանել է հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին, որոշում է Հունգարիայի արդարդատության նախարարությունը, այլ ոչ թե այդ երկրի ԱԳՆ-ն: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Բուդապեշտում անցած գործընթացում ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Ինչ վերաբերում է Բաքվում հնչեցրած Հունգարիայի արտգործնախարարի հայտարարությանը, ապա այստեղ պետք է պարզել, թե որքանով է այդ տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, որովհետեւ ադրբեջանական ԶԼՄ-ները շատ հաճախ են ստում: Երկրորդը. Հայկ Դեմոյանն ու Նազելի Վարդանյանը (Մարգարյանի ընանիքի շահերը ներկայացնող փաստաբան) արել են հնարավոր ամեն ինչ, այժմ դիվանագետների հերթն է: Եթե Հունգարիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը Սաֆարովի հնարավոր վերադարձի մասին ճիշտ է, ապա Հայաստանի ԱԳՆ-ն պետք է հանդես գա համապատասխան հայտարարությամբ»,- ընդգծել է Դեմոյանը:



Նշենք, որ Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Կինգա Գենցը Բաքվում հայտարարել է, որ Ռամիլ Սաֆարովի գործով դատական գործընթացը դեռ շարունակվում է եւ նրա վերադարձի մասին որոշումը կարելի է կայացնել գործընթացի ավարտից հետո:



Հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանը վայրենաբար կացնահարվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Բուդապեշտում 2004 թվականի փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի դասընթացների օրերին: Ռամիլ Սաֆարովը մեղադրվել է Հունգարիայի ՔՕ 166.2 հոդվածով (սպանություն ծանրացուցիչ հանգամանքներով) եւ 2006 թվականի ապրիլի13-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման` առաջին 30 տարվա ընթացքում առանց համաներման իրավունքի:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---