Անկարան դեմ է շիաների մասնակցությանը ԻՊ-ից Մոսուլի ազատագրմանը

Անկարան դեմ է շիաների մասնակցությանը ԻՊ-ից Մոսուլի ազատագրմանը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությունը պետք է տեղական ուժերն անցկացնեն, ընդ որում ցանկալի է խուսափել շիա կամավորների մասնակցությունից գործողությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Հարկավոր է, որ Մոսուլում տեղական ուժերը կռվեն, դա է լավագույն մոտեցումը: Շիա կամավորականների մասնակցությունն ԻՊ-ից քաղաքի ազատագրմանը խաղաղություն ու հանգստություն չի բերի: Կրոնական հողի վրա տարաձայնությունները կշարունակվեն և դա նոր բախումների կհանգեցնի: Տեղաբնակ սունիներին պետք չէ ԻՊ և շիա կամավորականների միջև ընտրության առջև կանգնեցնել»,-ասել է Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի աջակցությունը տեղական ուժերին, որոնց թուրք զինվորականներն ուսուցանում են Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիկա ճամբարում:

Իրաքի երկրորդ քաղաքը համարվող Մոսուլն ահաբեկիչները զավթել են 2014-ին, այն դարձել է զինյալների գլխավոր հենակետը: Իրաքցի զինվորականներն ու նրանց դաշնակիցները, այդ թվում աշխարհազորը, շարունակում են պատրաստվել լայնածավալ հարձակման: ԱՄՆ-ում ավելի վաղ ասել էին, որ Մսոուլը վերադարձնելու գործողությունը կարող է սկսվել հոկտեմբերի կեսին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---