Pink Floyd-ը վերամիավորվել է Պաղեստինին սատարող ակտիվիստներին աջակցելու համար 7 հոկտեմբերի 2016 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Pink Floyd ռոք խմբի երաժիշտները վերամիավորվել են սատարելու համար Իսրայելում ձերբակալված Պաղեստինին սատարող ակտիվստ կանանց: Ավելի վաղ Իսրայելի ՌԾՈւ ձերբակալել էին «Զեյթուն» նավը և ուղեկցել այն մինչև Աշդոդ նավահանգիստը, որտեղ ուղևորության 13 մասնակից կանանց կալանքի տակ են պահում մինչ արտաքսելը: Ըստ կազմակերպիչների, ուղևորության մասնակիցների թվում են խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մեյրիդ Քորիգան Մագուայերը Հյուսիսային Իռլանդիայից, Ալժիրից պատգամավոր Սամիրա Դուաիֆիան, ԱՄՆ պաշտոնաթող գնդապետ և դիվանագետ Էնն Ռայթը, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի թղթակից Մինա Խաբարլուն և օպերատոր Խոդա Ռահմեն, որն ըստ առաքելության կայքի տեղեկատվության բնակվում և աշխատում է Ռուսաստանում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Դևիդ Գիլմորը, Նիկ Մեյսոնը և Ռոջեր Ուոթերսը միասնական են «Ազատության տորմիղին» աջակցելու հարցում և դատապարտում են նրա մասնակիցների ձերբակալությունը չեզոք ջրերում Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից»,-ասվում է խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Գազայի հատվածի ծովային շրջափակումն Իսրայելի իշխանությունները բացատրում են ծայրահեղական պաղեստինյան խմբավորումներիին զենքի մատակարարումը կասեցնելու անհրաժեշտությամբ: Իրավապաշտպան կազմակերպությունները դա հավաքական պատժի ապօրինի միջոց են համարում և բազմիցս են անկլավի ափերի մոտ հումանիտար բեռներով և համերաշխության պատվիրակություններով նավեր ուղարկել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |