Արոնյանը կիսել է Տալի հուշամրցաշարի 3-4 տեղերը՝ խաղալով 8 ոչ ոքի 7 հոկտեմբերի 2016 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում ավարտված Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում ՀՀ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Պարտիան ավարտվել է 40-րդ քայլում: Արոնյանը՝ հավաքելով 5 միավոր, կիսել է 3-4 տեղերը: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Յան Նեպոմնյաշչին, երկրորդ տեղում է Անիշ Գիրին: Հայ շախմատիստը 9 պարտիայից 8-ում ոչ ոքի է խաղացել՝ հաղթելով միայն Գիրիին սպիտակներով: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (200,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |