Վրաստանի հայկական ՀԿ-ների խորհուրդ. Ընդդիմադիր ուժերի տեսակետերը համըկնում են մեր պահանջների հետ 7 հոկտեմբերի 2016 - 18:23 AMT PanARMENIAN.Net - 2016թ. հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հանդիպումների շարք է ացկացրել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մի շարք ընդդիմադիր քաղաքական ուժերի տարածքային կառույցների ներկայացուցիչների և անհատ թեկնածուների հետ: Վրաստանում 2016-ին երկրի իշխանությունները փոփոխեցին Ընտրական համակարգը: Անցկացրած մանիպուլացիայի հետևանքով փոփոխված են երկրի ընտրաշրջանների սահմանները:Հոկտեմբերի 8-ին Վրաստանում կայանալու են խորհրդարանական ընտրությունները: Կայացած հանդիպումներում հիմնական ուժերը և թեկնածուները Խորհրդի ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են Ջավախահայությանը հուզող մի շարք հարցեր` ազգային, քաղաքական, հոգևոր-մշակութային և կրթական: Հիմնահարցերի լուծման խնդրում լսել են Խորհրդի հարցադրումները և ներկայացրել ջավախահայությանը հուզող խնդիրների լուծման վերաբերյալ սեփական տեսակետերը: Ի մի բերելով հանդիպումների արդյունքները, վերլուծելով և համադրելով ներկայացված տեսակետերն ու ծրագրերը՝ Խորհուրդը փաստում է, որ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած հիմնական ընդդիմադիր ուժերի և թեկնածուների տեսակետերն ընդհանուր առմամբ համըկնում են Խորհրդի պահանջների հետ: Քանի որ նշյալ հանդիպումներին իշխող` «Վրացական երազանք» քաղաքական ուժի կողմից մեծամասնական հիմունքներով առաջադրված թեկնածուն չի մասնակցել, ուստի իշխանական թեկնածուի տեսակետերի մասով, ցավոք, Խորհուրդը ոչինչ չի կարող նշել: Ելնելով վերոնշյալից՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը հուսով է, որ այս հայտարարությունից բխող եզրահանգումները թեկնածուների և քաղաքական ուժերի ընտրության հարցում մեծապես կօժանդակեն ջավախքահայությանը: Կարդացեք նաև՝ Վրաստանի հայկական ՀԿ-ների խորհուրդ. «Հիմք չունենք սատարելու քաղաքական ուժերից որևէ մեկին» Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով Մարտ ամսին նույնպես վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել էր 0.25 տոկոսով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում «Տավուշը հանուն հայրենիքի»․ Իշխանությունը հայտարարել է՝ չի երաշխավորում սահմանազատված տարածքի բնակիչների անվտանգությունը Նշվում է, որ ամբողջ գործընթացը հակասում է Սահմանադրությանն ու օրենքներին, հետևաբար՝ պետք է կասեցվի Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել Նրանք կունենան հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով |