ԼՂՀ. Բաքվի ԶԼՄ-ները դեզինֆորմացիա են տարածել գերմանական պատվիրակության այցելության վերաբերյալ19 մայիսի 2007 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի ԱԳՆ-ն «որեւէ տեղեկություն չունի այդ երկրի քաղաքական, հասարակական եւ գործնական շրջանի ներկայացուցիչների այցելության մասին Լեռնային Ղարաբաղ»: Այդ մասին հայտարարել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան երկրորդ քարտուղար Նասիմի Աղաեւը: Նրա խոսքերով, «գերմանացի դիվանագետները հայտարարել են, որ կառավարության մակարդակով Լեռնային Ղարաբաղ այցելություններ չեն կազամկերպվում»: «Իսկ ոչ կառավարական կազմակերպությունների այցելությունը ԼՂՀ չի կարող վերահսկվել կառավարության կողմից, քանի որ մասնավոր բնույթի են»,- պնդում է Աղաեւը, հաղորդում է ԱՊԱ-ն:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ԼՂՀ-ում առկա ոչ պաշտոնական աղբյուրը, ադրբեջանական կողմը հերթական անգամ դեզինֆորմացիա է տարածում: «Գերմանիայի պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում ծանուցողական այցելությամբ, այն գլխավորում է Բեռլինի Եվրոպական Ակադեմիայի պրոֆեսոր Էկխարտ Ստրատենշուլտեն, դրա կազմում են գործարարներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ»,- նշել է աղբյուրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը |