8 հոկտեմբերի 2016 - 15:49 AMT
Կենդանաբանական այգին կհամալրվի կարմիր պանդայով և Վալաբի տեսակի կենգուրուներով

Երևանի Կենդանաբանական այգին կհամալրվի նոր կենդանիներով, որոնց թվում նաև կարմիր պանդա կլինի։ Այդ մասին հայտարարել է Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն` անդրադառնալով այգու վերանորոգման և բարեկարգման նախագծին, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Ռուբեն Խաչատրյանի խոսքով` 2017 թվականի մայիսի 1-ին` Կենդանաբանական այգու սեզոնի բացմանը, այցելուները կարող են նաև կարմիր պանդա տեսնել։

Կենդանաբանական այգին կհամալարվի նաև այլ նոր կենդանիներով` Վալաբի տեսակի փոքր կենգուրուներով, տարբեր տեսակի թութակներով, որոնց կթույլատվի կերակրել։

Երևանի կենդանաբանական այգու վերանորոգման և բարեկարգման նախագիծն իրականացվում է մայրաքաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում և ֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողﬕց։

Բարեկարգման երկրորդ փուլով նախատեսված հիﬓական աշխատանքների ցանկում արջերի և գայլերի, աֆրիկյան առյուծների, գիշատիչ թռչունների ընդարձակ ազատավանդակների կառուցուﬓ է: