«Ուրարտուն» պարտվել է «Սամարային» ՌԴ բասկետբոլի «Սուպերլիգա-1»-ի երկրորդ խաղում

«Ուրարտուն» պարտվել է  «Սամարային» ՌԴ բասկետբոլի «Սուպերլիգա-1»-ի երկրորդ  խաղում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 9-ին Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը Հայաստանի «Ուրարտու» նորակազմ բասկետբոլային ակումբն իր երկրորդ հանդիպումն է անցկացրել:

Երևանի «Դինամո» մարզահամալիրում «Ուրարտուն» պարտվել է «Սամարա» ակումբին 70։80 հաշվով՝ հիմնական ժամանակում:

Խաղին մասնակցելու իրավունք չեն ստացել թիմի ուժեղ բասկետբոլիստներ Վիկտոր Ուսկովն ու Վիկտոր Հովսեփյանը։

Հայ բասկետբոլիստները 1-ին քառորդում հաղթում էին 21։17 հաշվով, 2-րդ քառորդում արդեն պարտվում էին 35։46 հաշվով՝ ռուս բասկետբոլիստների մեծ առավելությամբ։

3-րդ քառորդում «Սամարան» առջևում էր՝ 50։60։ Վերջին քառորդում հայ բասկետբոլիստները կարողացել են կրճատել հաշիմը՝ տարբերությունը 5 միավոր էր, սական չկարողացան պահմանել վերգտած խաղը՝ հանդիպումն ավարտվեց 70։80։

Հաջորդ հանդիպումը «Ուրարտու»-ն կանցկացնի Վլադիվոստոկում՝ խաղալով «Սպարտակ» թիմի հետ:

Հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի «Սուպերլիգա-1»-ի խաղարկությանը Հայաստանի «Ուրարտու» նորակազմ բասկետբոլային ակումբն իր առաջին հանդիպումն էր անցկացրել: Երևանի «Դինամո» մարզահամալիրում «Ուրարտուն» պարտվել է «Ռյազանին» լրացուցիչ ժամանակում՝ 89:93 ընդհանուր հաշվով: Հայ բասկետբոլիստները 1-ին քառորդում պարտվել են 20:22 հաշվով, 2-րդ քառորդում հաղթում էին 20:12 հաշվով։ 3-րդ քառորդում «Ռյազանն» առջևում էր՝ 23:21։ Վերջին քառորդում հիմնական ժամանակից վայրկյաններ առաջ հաշիվը հավասարվել է՝ 82:82:

Ինչպես Ռյազանի հետ խաղից հետո հայտնել էր «Ուրարտու» թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը, խաղից երկու րոպե առաջ թիմի երեք լավագույն խաղացող Արիզոնա Ռեյդին, Վիկտոր Ուսկովին և Վիկտոր Հովսեփյանին զրկեցին խաղին մասնակցելու իրավունքից:

Հայտարարվել էր, որ հայկական ակումբը հանգամանքները պարզելուց հետո միայն կհայտնի տեղի ունեցածի պատճառը: Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար և ակումբի տնօրեն Արթուր Նազարյանը PanARMENIAN.Net ին հայտնեց միջադեպի շուրջ հայտնի դարձած հանգանքները՝ միաժամանակ նշելով, որ հստակ պարզաբանումներ տալ դեռ չեն կարող, քանի որ ընթանում են քննարկումներ կազմակերպիչների հետ:

Նա տեղեկացրեց, որ «Սամարայի» հետ հաղին կմասնակցի Արիզոնա Ռեյդը, սակայն թիմի ուժեղ բասկետբոլիստներ Վիկտոր Ուսկովն ու Վիկտոր Հովսեփյանն այդպես էլ թույլտվություն չեն ստացել. նրանք բաց թողեցին խաղը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---