Մեն կղզու մրցաշարում հայ շախմատիստները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել

Մեն կղզու մրցաշարում հայ շախմատիստները մրցանակային տեղեր չեն զբաղեցրել

PanARMENIAN.Net - Բրիտանական Մեն կղզում ավարտված «Այլ օֆ Մեն» միջազգային հեղինակավոր մրցաշարում խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը վաստակել է 6 միավոր և կիսել 8-19-րդ հորիզոնականները, իսկ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանն իրենց ակտիվում գրանցել են 5,5-ական միավոր և կիսել 20-41-րդ հորիզոնականները:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տրամադրած տվյալների համաձայն, խաղացված 9 տուրերից հետո Պավել Էլյանովը և Ֆաբիանո Կարուանան վաստակեցին 7,5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները, սակայն ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ մրցաշարի հաղթող դարձավ Էլյանովը:

Մրցաշարի այս տարվա մասնակիցների թվում էին Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Վան Հաոն, Ալեքսեյ Շիրովը, կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը և այլն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---