Վրաստանում խորհրդարան է անցնում 3 կուսակցություն

Վրաստանում խորհրդարան է անցնում 3 կուսակցություն

PanARMENIAN.Net - Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված քվեարկության միջանկյալ արդյունքների համաձայն, խորհրդարան է անցնում երեք կուսակցություն:

Քվեաթերթիկների 99,92%-ի հաշվարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է 48,6% ձայն, 27,14% ձայնով երկրորդ տեղում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը: Խորհրդարան է անցնում նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը՝ 5%, հաղորդում է Lenta.ru-ն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է Ախալքալաքի մեծամասնական ընտրաշրջանի 88 ընտրատեղամասերի տվյալները (ընդհանուր 89), ըստ նախնական տվյալների, զգալի առավելությամբ հաղթում է իշխող կուսակցության թեկնածու Հենզել Մկոյանը և երկրորդ փուլ չի լինի:Երկրորդ տեղը ձայների ամենամեծ քանակությանբ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Արսեն Կարապետյանինն է, նա հավաքել է ձայների 17.08%-ը, նրանց հաջորդում է Աշոտ Սահարյանը ձայների 7.01%-ով: Այլ թեկնածուների հավաքած ձայները դասավորվել են հետևյալ կերպ` Շաքրո Այվազյան՝ 4.87%, Արտաշես Փալանջյան՝ 4.25%, Ռոբերտ Ջաղացպանյան՝ 2.46%, Արմենակ Փոլորչյան՝ 0.48%, Մերուժան Կարախանյան՝ 0.43%, հաղորդում Jnews.ge կայքը:

Իսկ Ախալցխա-Ադիգենի ընդհանուր ընտրատեղամասերում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ, քանի որ ԿԸՀ-ի նախընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, Ախալցխա-Ադիգենի ընդհանուր ընտրատեղամասերում անցկացվելու է ընտրությունների երկրորդ փուլ. ոչ մի կուսակցություն ընտրողների ձայների 50% չի ստացել: Ըստ ԿԸՀ-ի, համամասնական համակարգով՝ թիվ 44 Ախալցխայի մեծամասնական ընտրատեղամասում «Ազգային միասնական շարժումը» ստացել է ընտրողների 40,93%, իսկ «Վրացական երազանքը»՝ 46,67%: Ինչ վերաբերվում է մեծամասնական ընտրակարգին Վաժա Չիտաշվիլին ստացել է ձայների 44.92% իսկ Գիորգի Կոպաձեն 35,88%: Akhaltskha.net-ը գրում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ թեկնածուներից ոչ մեկը 50% ավել չի ստացել, նշանակվել է ընտրությունների երկրորդ փուլ:

Կարդացեք նաև՝Վրաստանի խորհրդարան ազգությամբ հայ 3 պատգամավոր է անցել

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---