Հզոր պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. 18 զոհ կա

Հզոր պայթյուն Թուրքիայի հարավ-արևելքում. 18 զոհ կա

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արևելքում` Հաքքյարի գավառում, ականապատ մեքենայի պայթյունից առնվազն 18 մարդ է զոհվել, այդ թվում 10 զինծառայող: Պայթյունը որոտացել է հսկիչ անցագրային կետի մոտ: Ըստ վարչապետ Բինալի Յիլդիրիմի, պայթեցվել է պայթուցիկի 5 տոննայով բեռնատար: Վիրավորվել է ևս 27 մարդ, հայտնում է BBC-ին:

Պայթյունը տեղի է ունեցել լեռնային տեղանքում` Իրաքի և Իրանի հետ սահմանին, որտեղ ակտիվորեն գործում են քուրդ անջատողականները Քրդստանի աշխատավորական կուսակցությունից:

Խմբավորումներից ոչ մեկը դեռ չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:

Ըստ Հաքքյարի գավռի նահանգապետի, հարձակվողները սկզբից կրակ են բացել զինծառայողների ուղղությամբ, իսկ հետո ավտոմեքենան են կայանել անցակետի մոտ ու պայթեցրել:

Թուրքական բանակի և ՔԱԿ գրոհայինների միջև վերսկսված հակամարտության հետևանքով վերջին տարում Թուրքիայի հարավ-արևելքում հարյուրավոր մարդիկ են զոհվել: Անկարան հրաժարվում է ցանկացած բանակցություններից ՔԱԿ հետ, քանի դեռ զինյալները վայր չեն դրել զենքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---