Samsung-ը կասեցնում է Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը

Samsung-ը կասեցնում է Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը

PanARMENIAN.Net - Samsung ընկերությունը կրկին կասեցրել է Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը`փոխարինումից հետո դրանց մարտկոցների բռնկման մասին հաղորդագրություններից հետո: Այդ մասին հայտնել է ընկերության աղբյուրը հարավկորեական «Ռենհափփ» գործակալությանը:

Արտադրության դադարեցումն, ըստ աղբյուրի, կանդրադառնա Վիետնամի գործարանի վրա, որտեղ արտադրվում է միջազգային շուկայի համար նախատեսված Galaxy Note 7 սմարթֆոնների մեծ մասը, հայտնում է Meduza-ն:

ԱՄՆ երկու խոշոր բջջային օպերատոր` AT&T-ն և T-Mobile-ը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, հրաժարվել են փոխարինված մարտկոցներով Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքից, անվտանգության նկատառումներից ելնելով:

Սմարթֆոնի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016-ի օգոստոսի 2-ին: Օգոստոսի 31-ին ընկերությունը հայտարարեց Galaxy Note 7 սմարթֆոնների նոր խմբաքանակի առաքումը ժամանակավորապես դադարեցնելու մասին: Որոշումը կայացվեց այն հաղորդագրությունների հիման վրա, որ հեռախոսները բռնկվել են լիցքավորման ժամանակ:

Samsung Galaxy Note 7-ը ունի Super AMOLED 5,7-դյույմանոց դիսփլեյ QHD թողունակությամբ`2650x1440, 64 Գբ ներկառուցված հիշողությամբ` microSD ձևաչափի քարտերով ընդլայնելու հնարավորությամբ, իսկ Dual Pixel տեխնոլոգիայով 12-մեգապիկսելային տեսախցիկը աշխատում է նույնքան արագ, որքան Samsung Galaxy S7-ը: Դիմային տեսախցիկը կլինի 5-մեգապիկսելանոց:

Հոկտեմբերի սկզբին Samsung-ը հայտարարել էր վաճառքի վերսկսման մասին, սակայն, շուտով հաղորդագրություններ հայտնվեցին սմարթֆոնի ինքնաբռնկումների մասին, որոնց մարտկոցները փոխարինվել էին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---