ՀՀ ընկերությունները կարող են օպտիկական սարքավորումներ և շինանյութ արտահանել Իրան10 հոկտեմբերի 2016 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Իրանի մայրաքաղաք Թեհրանում հոկտեմբերի 5-8-ը տեղի ունեցած Armenia Expo 2016 հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսն ավարտվել է գործնական մի շարք պայմանավորվածություններով։ Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղեկացնում է, որ Թեհրանում տեղի ունեցած նախատեսված 80-ի փոխարեն Expo-ին մասնակցել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող 103 հայկական ընկերություն: Նրանցից առնվազն կեսն իրանական տարբեր ընկերությունների հետ գործնական պայմանավորվածություններ են ձեռք բերել։ «Հայկական ընկերությունները ցուցահանդեսում շատ հաջող արդյունքներ արձանագրեցին։ Երկու երկրների տարբեր կազմակերպությունների միջև բանակցություններ են ընթանում օպտիկական սարքավորումների, կոշիկների, ոչ ալկոհոլային խմիչքների, շինանյութերի արտահանման ուղղությամբ։ Արդեն որոշվել է, որ Իրանում հայկական կոշիկի ֆիրմային խանութ կբացվի։ Բանկային ոլորտի ընկերությունները պայմանավորվածություններ են ձեռք բերել ծառայությունների մատուցման վերաբերյալ»,- խոսելով ցուցահանդեսի արդյունքների մասին՝ նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը։ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ երկրի տնտեսության համար հեռանկարային այս շուկայում հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսը կազմակերպել էր ՀՀ կառավարության՝ արտահանմանն ուղղված 2016 թ. միջոցառումների շրջանակում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |