Երկու նամականիշ՝ նվիրված հայ նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի 150-ամյակին10 հոկտեմբերի 2016 - 14:19 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի հոկտեմբերի 7-ին «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը շրջանառության մեջ է դնում 2 նամականիշ՝ նվիրված հայ ազգագրագետ, նկարիչ Արշակ Ֆեթվաճյանի (1866 – 1947թթ.) ծննդյան 150-ամյակին: Ֆեթվաճյանը Հայաստանի առաջին հանրապետության նամականիշերի ու թղթադրամների հեղինակն է: Ֆեթվաճյանը շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական ճարտարապետական հուշարձաններ, ստեղծել ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ գործեր: Հեղինակ է նաև դիմանկարների, հայոց պատմության, դիցաբանական, ազգագրական թեմաներով գործերի, հայկական, մանրանկարներից ընդօրինակումների: Նամականիշերը ունեն 170 և 230 ՀՀ դրամ անվանական արժեքներ, տպագրվել են Ֆրանսիայի Cartor տպարանում՝ յուրաքանչյուրը 40.000 օրինակով: Դրոշմանիշերը պատկերում են Արշակ Ֆեթվաճյանի դիմանկարը և նրա «Կինը մանդոլինով» կտավը: Դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Մարման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Հայաստանի ազգային պատկերասրահի շենքում: Մարումն իրականացրել են Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Նամականիշերը թողարկվել են 2016-ի հոկտեմբերի 7-ին: Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի, անվանագինը՝ 230դր, 170դր: Չափսերն են՝ 40.0 x 30.0 մմ, տպաքանակը՝ 40.000 x 2:. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |