Թուրքիայում 1.5 ամսում սպանվել է 417 քուրդ զինյալ, 88 թուրք զինվոր10 հոկտեմբերի 2016 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը (ԶՈՒ ԳՇ) վիճակագրական տվյալներ է հրապարակել երկրում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունները վերջին ամիսներին ամենահամառ պայքար են մղել «անջատողական ահաբեկչական խմբավորումների» դեմ: Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 29-ից մինչ օրս ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում Թուրքիայում վնասազերծվել է 537 քուրդ զինյալ: Նրանցից 417-ը զինված գործողությունների արդյունքում զոհվել է: Զինված ուժերի ստորաբաժանումներն ու անվտանգության ծառայությունները առգրավել են Թուրքիայում որպես ահաբեկիչ որակվող քուրդ զինյալներին պատկանող մեծ քանակությամբ զենք ու զինամթերք, գրում է Ermenihaber.am-ը: Նույն ժամանակահատվածում զինված գործողությունների արդյունքում սպանվել է 88, վիրավորվել 152 զինվոր: ՔԱԿ-ը քրդական կազմակերպության հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Կարդացեք նաև՝ Կարո Փայլանը՝ Վաշինգտոնում. Թուրքիայում քրդերը գրեթե նույն վիճակում են, ինչ հայերն էին 1 դար առաջ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում «Հայաքվեի» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել Նաև է կոչ է արվել իշխանական պատգամավորներին դուրս գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել |