Սկանդալ Վանաձորում. Ընդդիմությունը տապալվեց, քաղաքապետ է դարձել ՀՀԿ թեկնածուն10 հոկտեմբերի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի ավագանու նիստում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանը: Ասլանյանը հավաքել է 19 ձայն, Քրիստ Մարուքյանի օգտին է քվեարկել 14 ավագանու անդամ: Ավագանիում ՀՀԿ-ն ունի 13, ՀՅԴ-ն՝ 2, «Լուսավոր Հայաստանը»՝ 10, ԲՀԿ-ն՝ 5, ՀՎԿ-ն՝ 3 ավագանու անդամ: Վերջին երեք ուժերը պայմանավորվել էին ԼՀ առաջին համար Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկելու վերաբերյալ: Ավագանու նիստը, որը տևել է մի քանի ժամ, անցել է գերլարված մթնոլորտում: Ընդդիմությունը, նախ, պահանջում էր թույլ տալ քաղաքապետին ընտրել՝ գունավոր գրիչներով քվեարկելով (դա թույլ կտար ՀՀԿ թեկնածուի օգտին ընդդիմադիր խմբակցություններից ավագանու անդամների քվեարկության դեպքում առնվազն պարզել, թե որ կուսակցությունից է քվեարկողը): Առաջարկը մերժվել է՝ քվեարկության գաղտնիության ապահովման սկզբունքով: Այնուհետև քվեարկությունը՝ սկսվելուց կարճ ժամանակ անց, կրկին երկար ժամանակով ընդհատվել է, երբ ավագանու անդամներից մեկը փորձել էր 2 տակ ծալել քվեաթերթիկն, ինչը կօգներ տարբերել այն մնացած 32-ից: Տևական ժամանակով ընդհատված քվեարկությունը վերսկսվել է քաղաքապետարան ժամանած ՀՀԿ խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանի՝ ավագանու հետ զրույցից հետո: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |