System of a Down-ը վերադառնում է10 հոկտեմբերի 2016 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Հայտնի System of a Down ռոք խումբը հայտարարել է, որ վերադառնում է: Այդ մասին ասվում է ռոք խմբի ֆեյսբուքյան էջում: Խմբի մասնակիցներ Սերժ Թանկյանը, Դարոն Մալաքյանը, Շավո Օդաջյանը և Ջոն Դոլմայանը միավորվում են և վերադառնում ասպարեզ որպես System of a Down: SOAD-ի պաշտոնական էջում ասվում է, որ խումբը պատրաստվում է համաշխարհային շրջագայության, որը մեկնարկում է 2017-ին: 2017-ի հունիսի 7-ին System of a Down-ը հանդես կգա ֆրանսիական Նանսի քաղաքի Zenith Open Air-ում, հունիսի 10-ին` Փարիզի Download փառատոնում, հունիսի 12-ին` Պրահայում, հունիսի 17-ին` Լեհաստանի Impact փառատոնում, հունիսի 20-ին` Nimes փառատոնում Ֆրանսիայում, հունիսի 23-ին` Իսպանիայի Download փառատոնում, հուլիսի 2-ին`ֆրանսիական Open Square-ում: Նշվում է, որ շուտով կհրապարակվեն մյուս համերգների ժամկետները: 2016-ին տեղի ունեցավ System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը: Այն մեկնարկեց ապրիլի 6-ին Կալիֆորնիայում կայացած համերգով և ներառում էր համերգներ աշխարհի 14 բեմում: Ապրիլի 10-ին SOAD-ը Լոնդոնում էր՝ Wembley Arena-ում, ապրիլի 13-ին՝ Քյոլնի՝ Lanxess Arena-ում, ապրիլի 14-Լիոնի՝ La Halle Tony Garnier-ում, ապրիլի 16-ին՝ Բրյուսելի Forest National-ում, ապրիլի 17-ին Ամստերդամ-ի Ziggo Dome-ում, ապրիլի 20-ին Մոսկվայի «Օլիմպիյսկի»-ում, ապրիլի 23-ին՝ Երևանի Հանրապետության հրապարակում: Խումբը հայտարարել էր, որ շրջագայությամբ հույս ունի բարձրացնել 1915–ի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանության մասին իրազեկութումը, որն իրականացվել էր 1.5 մլն հայերի՝ այժմ Թուրքիա կոչվող երկրի սահմաններում ապրող փորամասնության հանդեպ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |