Կոսովոյում եւ Սերբիայում սպասում են Ռուսաստանի որոշմանն ու վախենում նոր պատերազմից21 մայիսի 2007 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյում եւ Սերբիայում սպասում են ՄԱԿ-ի քվեարկության վերաբերյալ Ռուսաստանի որոշմանն ու վախենում նոր պատերազմից: Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ կսատարի միայն այն որոշմանը, որին կհամաձայնվի Սերբիան, որը դեմ է Կոսովոյի անջատմանը: Ռուսաստանը կարող է վետո դնել ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ, ինչը կարող է նոր պատերազմի հանգեցնել, գտնում է «The Observer» թերթը: Ալբանացիները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը թույլ չի տա իրականացնել այն երազանքը, հանուն որի նրանք պատերազմել են Կոսովոյում 1998-1999 թվականներին, սերբերը` որ իրենց սլավոնական դաշնակիցը, որը դեմ է ՄԱԿ-ի միջնորդ Մարտի Ախտիսաարիի մշակած անկախացման ծրագրին, կարող է վերջին պահին չաջակցել նրանց, ելնելով միջազգային դիվանագիտության պրագմատիկ նկատառումներից: Այդ հարցը անհանգստացնում է նաեւ միջազգային հանրությանը, որը վերահսկում է Կոսովոն եւ մտավախությամբ է հետեւում այն հանգուցալուծմանը, որը Կոսովոյում պատերազմից 8 տարի անց, վերջապես սկսել է նշմարել: Այն ժամանակ հակամարտությունն ավարտվեց ՆԱՏՕ-ի ավիացիայի կողմից Սերբիայի ռմբակոծություններով: Ռուսաստանի կարծիքը այդքան կարեւոր է, քանի որ Ախտիսաարիի ծրագիրն ԱՄՆ-ն առաջարկել է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի քննարկմանը: Դա դարձավ անդառնալի կետ: Եվ այստեղ ամենակարեւորն այն է, որ Ռուսաստանը, որի միջազգային նշանակությունը կրկին սկսել է աճել, թշնամաբար է տրամադրված ԱՄՆ-ի եւ Եվրամիության հանդեպ այնքան տարբեր հարցերի առումով, ինչպիսիք են ժողովրդավարության քննադատումը եւ Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային վահանի ստեղծման ծրագիրը: Ռուսաստանն ուղղակի մերժեց Ախտիսաարիի ծրագրին հավանություն տվող բանաձեւը եւ զգուշացրեց, որ քվեարկության դեպքում կարող է կիրառել իր վետոյի իրավունքը: Այժմ Ռուսաստանը մշակում է Կոսովոյի վերաբերյալ սեփական առաջարկությունը` ըստ այդ պլանի մարզը կմնա Բելգրադի «ընդհանուր կառավարման» տակ, իսկ Կոսովոյի վերջնական կարգավիճակի մասին հարցը կհետաձգվի: Որոշ դիտորդների կարծիքով, դա սպառնում է բռնության սկզբնական բռնկմամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |