ԶԼՄ-ներ. Բաքուն չի սահմանափակվել դիվանագիտական նոտաներով եւ մտադիր է հաշիվ պահանջել անձամբ ՌԴ ԱԳՆ ղեկավարի՞ց21 մայիսի 2007 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Չի բացառվում., որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքու կատարած իր այցի ընթացքում պահանջներ ներկայացվեն, կապված Բաքվի դժգոհությունների հետ առ այն, որ Ռուսաստանի Մեծ հանրագիտարանում հրապարակված է Լեռնային Ղարաբաղի մասին հոդված, ինչպես նաեւ «Ռոսսիա» հեռուստաալիքով ցուցադրված այն սյուժեի հետ, որտեղ «Ադրբեջանի այդ տարածքը» ներկայացվել է որպես Հայաստանի պատմական մաս, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: «Հարկ է նշել, որ այդ միջադեպը բացասական արձագանք ունեցավ Ադրբեջանում եւ գործը հասավ նրան, որ երկրի ԱԳՆ-ն ստիպված էր բողոքի երկու նոտա հղել Ռուսաստանին: Ըստ վերլուծաբան Ալփայ Ահմեդի, նման սխալները ստվերում են երկու երկրների ժողովրդների հավասարակշիռ հարաբերությունները: «Մոսկվան հայտարարում է, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարեւոր ռազմավարական գործընկեր է երկարաժամկետ հեռանկարով: Միեւնույն ժամանակ պաշտոնական հրապարակումները եւ հեռուստաալիքը փորձում են խեղաթյուրել Ադրբեջանի պատմությունը: Նման դեպքերում շարքային ադրբեջանցին ակամայից կասկածի տակ է առնում Կրեմլի անկեղծությունը»,-գտնում է քաղաքագետը, գրում է թերթը: Մինչդեռ, ինչպես գրում է Ստռանա.ռու-ն, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խազար Իբրահիմը հայտարարել է, որ քանի որ Ադրբեջանին չբավարարեց Ռուսաստանի պատասխանը բողոքի առաջին նոտային, իսկ երկրորդի պատասխանը դեռեւս չի ստացվել, «այդ հարցը կարծարծվի երկկողմ ռուս-ադրբեջանական պաշտոնական հանդիպումներում, մասնավորապես, ՌԴ ԱԳՆ ղեկավար Ս.Լավրովի Բաքու այցելության ժամանակ»: Ըստ ռուս փորձագետի, «Ռուսաստանի հասցեին այդ բողոքի նոտաները հղվում են մշտապես այն պահից սկսած, երբ դադարեցվեց պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Նրա խոսքերով, «ռուսական կողմից հնչած ցանկացած «փռշտոց», նույնիսկ ոչ պաշտոնական, հարուցում է Բաքվի նյարդային արձագանքը, թեեւ ամերիկացիներն այնպիսի բաներ են անում, որոնք Ռուսաստանը երազում էլ չի տեսել»: «Օրինակ, ԱՄՆ Կոնգրեսը տնտեսական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղին, իսկ Ադրբեջանը չգիտես ինչու չի բողոքում,-շարունակում է Ալեքսանդրովը:-Որովհետեւ ամերիկացիներն անտեսում են նման դեմարշները, եւ իրենք են որոշում ում հետ հարաբերություններ պահպանեն եւ ինչ ծավալով»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին |