ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեում կքննարկվի Ադրբեջանում տիրող իրավիճակը

ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեում կքննարկվի Ադրբեջանում տիրող իրավիճակը

PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեում կքննարկվի Ադրբեջանում տիրող իրավիճակը: ՄԱԿ Մարդու իրավունքների գծով կոմիտեի նիստը, որը հետևում է պետությունների կողմից մարդու իրավունքներին առնչվող հիմնական միջազգային պայմանագրերից մեկի` Քաղաքացիական և քաղաքական իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրի կատարմանը, տեղի կունենա հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 4-ը, հայտնում է Haqqin.az-ը Report-ի վրա հղումով:

Այս անգամ Կոմիտեի նիստում քննարկվելու է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Ադրբեջանում, Սլովակիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Կոլումբիայում և Մարոկկոյում:

Ադրբեջանի վերաբերյալ քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 20-21-ին:

Պաշտոնական զեկույցներից բացի, կլսվեն նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների զեկույցներն ու մասնավոր անձանց հաղորդագրությունները: Կոմիտեին անդամակցում է 18 փորձագետ:

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատության ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---