ՀԱՊԿ երկրները մտահոգված են ՆԱՏՕ-ի ընդլայնմամբ դեպի Կովկաս եւ Կենտրոնական Ասիա

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունները մտահոգված են ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնմամբ ընդհուպ մինչեւ կազմակերպության արտաքին սահմանները: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «ԶԼՄ-ների դերն ու տեղը 21-րդ դարի մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու գործում» խորագրով առաջին մեդիահամաժողովի ընթացքում: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի, Եվրամիության եւ երրորդ պետությունների աճող ակտիվությունը չի նպաստում կայունությանը հետխորհրդային տարածքում: «Ըստ էության իրագործվում է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Հյուսիսատլանտյան դաշինքի եւ այդ կազմակերպության առանձին անդամների, ներառյալ ԱՄՆ-ն, ռազմաքաղաքական ներկայությանն ու ամրապնդմանն ուղղված քաղաքականություն»,-նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:



Նիկոլայ Բորդյուժան նշեց նաեւ, որ խոսքը գնում է «անվտանգության ապահովման եւ ահաբեկչության դեմ պայքարի» նպատակով կազմակերպության հետ մրցող տարածաշրջանային կառույցներ ստեղծելու փորձերի մասին, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---