Կաննում Ռուսաստանը ներկայացված է մի ֆիլմով, որի հիմքում Ուիլյամ Սարոյանի «Ինչ-որ ծիծաղելի բան» վիպակն է

PanARMENIAN.Net - Կաննի կինոփառատոնում Ռուսաստանը ներկայացված է Անդրեյ Զվյագինցեւի «Արտաքսում» ֆիլմով, որի հիմքում Ուիլյամ Սարոյանի «Ինչ-որ ծիծաղելի բան» (The Laughing Matter) վիպակն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը: Վիպակը մի ընտանիքի մասին է, որը արդյունաբերական քաղաքից տեղափոխվել է գյուղ` ընտանիքի մեծի հայրական տունը: Սյուժեի կենտրոնում են ամուսնու եւ կնոջ հարաբերությունները: Ֆիլմը պատմում է բարի եւ գեղեցիկ մարդկանց մասին հուսալքության ողբերգական պայմաններում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են շվեդուհի Մարիա Բոննեվին, որը նկարահանումների երեք տարիների ընթացքում տիրապետել է ռուսերենին եւ Կոնստանտին Լավրոնենկոն, որը Զվյագինցեւի առաջին «Վերադարձ» ֆիլմի հայտնությունն էր: Բացի այդ, ֆիլմում նկարահանվել են Ալեքսանդր Բալուեւը եւ Դմիտրի Ուլյանովը:



Զվյագինցեւը սկսել է աշխատել «Արտաքսում» ֆիլմի վրա 2004 թվականի աշնանը` «Վերադարձ» ֆիլմի համար Վենետիկից երկու «Ոսկե առյուծներով» վերադառնալուն պես: Քննադատներից շատերը գտնում են, որ Զվյագինցեւի շանսերը բավականին մեծ են: Թե ում կհանձնվի Արմավենու ոսկե ճյուղը հայտնի կդառնա մայիսի 27-ին, երբ փառատոնը կավարտվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---