Դիարբեքիրում քրդամետ կուսակցության 50 անդամ է ձերբակալվել 1 օրում11 հոկտեմբերի 2016 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում առավոտյան ժամերին ոստիկանական հատուկ գործողություն է իրականացվել. ձերբակալվել է ընդդիմադիր քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության մոտ 50 անդամ: Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական քարոզչություն իրականացնելու և «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ կապեր ունենալու համար, թուրքական T24.com.tr կայքին հղումով գրում է Tert.am-ը: ՔԱԿ քրդական կազմակերպության հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: Կազմակերպությունը 1978-ին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, որը ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։ Կարդացեք նաև՝ Թուրքիայում 1.5 ամսում սպանվել է 417 քուրդ զինյալ, 88 թուրք զինվոր Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում |