Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից մրգի ներկրման արգելքը11 հոկտեմբերի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից նարնջի, մանդարինի, ծիրանի, դեղձի և սալորի ներկրման արգելքը: Համապատասխան որոշումը հրապարակված է ՌԴ կառավարության կայքում: Այն մասին, որ ՌԴ կառավարությունը որոշել է թույլ տալ կորիզավորների և ցիտրուսների ներկրումը Թուրքիայից, հոկտեմբերի 10-ին հայտարարել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ավարտին: «Դա փոխշահավետ որոշում է, ՌԴ գյուղատնտեսությունը նման մթերք չի արտադրում: Իսկ թուրքական մրգերի առկայությունը կարող է նպաստել գների նվազմանը ՌԴ ներքին շուկայում»,-ասել է ՌԴ նախագահը, հայտնում է Ինտերֆաքսը: Թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո ՌԴ կառավարությունն արգելել էր սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: Ռուս-թուրքական դիմակայության ընթացքում զգալիորեն աճել էր Հայաստանից մրգի ու բանջարեղենի արտահանումը ՌԴ: 2016-ի հունվար-օգոստոսի ընթացքում ՊՀ երկրների հետ առևտրաշրջանառությունը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի համեմատ աճել է ավելի քան $63.7 մլն-ով (ընդ որում, դեպի ՌԴ արտահանումն աճել է $83.4 մլն-ով, փոխարենը $16մլն-ով նվազել է արտահանումը դեպի Ուկրաինա): Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |