
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման և մետաղական կառույցների ներկման աշխատանքները:
2016-ին նախատեսված է նկարազարդել 268 բակային տարածք:
Այս պահի դրությամբ նկարազարդվել է 104 բակ, ևս մի քանիսում աշխատանքներն ընթացքում են: Գործընթացը վերահսկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների ոլորտի պատասխանատուների կողմից:
Մայրաքաղաքի կամարանցումների ֆունկցիոնալ վերականգնման, վերանորոգման ու նկարչական լուծումներով հարդարման աշխատանքները 2012-ին, երբ նկարազարդման աշխատանքներ են իրականացվել մոտ 190 բակում: