Շախմատային միաժամանակյա խաղ է անցկացվելու. Միջոցները կուղղվեն բարեգործությանը11 հոկտեմբերի 2016 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ինթերնեյշնլ Ռոտարի ակումբի անդամ, շախմատի միջազգային վարպետ, Ֆիլիպինների և Ավստրալիայի չեմպիոն Արիաննե Կաուիլլին հոկտեմբերի 12-ին շախմատային միաժամանակյա բարեգործական խաղ կանցկացնի մոտ 40 խաղատախտակի վրա: Շախմատային խաղին որպես հովանավոր մասնակցելու ցանկություն են հայտնել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական ու մշակույթի գործիչներ: Նախատեսվում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների մասնակցություն: Բարեգործական խաղի նպատակն է միջոցներ ներգրավել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այգիներից մեկը հաշմանդամություն ունեցող երեխաններին հասանելի դարձնելու նպատակով վերակառուցելու համար: Միջոցառումը իրականացվում է Հայաստանի շախամատի ակադեմիայի հետ գործակցությամբ: Միաժամանակյա խաղը տեղի կունենա «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում, ժամը 14-ին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |