Չինաստանում iPhone 7-ը պայթել է օգտատիրոջ ձեռքում12 հոկտեմբերի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - iPhone 7-ի նոր մոդելը պայթել է օգտատիրոջ ձեռքում չինական Չժենչժոու քաղաքում Միջադեպը տեղի է ունեցել, երբ տղամարդը փորձել է տեսահոլովակ նկարահանել: Հեռախոսը երկու մասի է բաժանվել, իսկ սմարթֆոնի օգտատերը ձեռքերի և դեմքի թեթև վնասվածքներ է ստացել: Apple-ի չինական բաժանմունքն արդեն իրազեկել է պատահարի մասին ընկերության ԱՄՆ-ում գտնվող կենտրոնակայանի աշխատակիցներին, գրում է «Կոմերսանտը» China Daily-ի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նման խնդիրներ են առաջացել Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների օգտատերերի մոտ: ԱՄՆ և Ավստրալիայի խոշորագույն օպերատորներն արդեն դադարեցրել են հարավկորեական ընկերության խնդրահարույց գաջեթի վաճառքը, որը շարունակում էր տաքանալ և բռնկվել նույնիսկ սմարթֆոնները նորերով փոխարինելուց հետո: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |