Ալեքսանդր Իսկանդարյան. «Հայաստանի հաջորդ նախագահ կլինի Սերժ Սարգսյանը»

PanARMENIAN.Net - «Հայաստանի հաջորդ նախագահը կլինի ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, հայկական ընդդիմության քաղաքական դաշտը դատարկ է, եւ դժվար թե մի մարդ գտնվի, ով կարողանա կես տարվա ընթացքում դառնալ Սերժ Սարգսյանի մրցակիցը:



Հայ քաղաքագետը նաեւ նշել է, որ մինչ նախագահական վարչակազմի փոփոխությունը Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն նախատեսվում: «Նախագահական ընտրություններից հետո կարող են փոփոխություններ լինել, սակայն դրանք կլինեն սահուն»,- ասել է նա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---