12 հոկտեմբերի 2016 - 11:49 AMT
ԼՂՀ նախագահը Հադրութի շրջանում մասնակցել է նորակառույց առանձնատների բնակարանամուտին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին այցելել է Հադրութի շրջանի Քարագլուխ գյուղ, որտեղ մասնակցել է նոր վերանորոգված Սբ. Աստվածածին եկեղեցու վերաօծման և մի շարք նորակառույց առանձնատների բնակարանամուտի հանդիսավոր արարողություններին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հաղորդում է, որ նախագահը երախտագիտություն է հայտնել ռուսաստանաբնակ բարերար Մաքսիմ Աթայանցին հայրենի գյուղին մշտական աջակցություն ցուցաբերելու համար` դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսևորում:

Միջոցառումներին մասնակցել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: