BMW-ն ներկայացրել է ապագայի կոնցեպտուալ մոտոցիկլը

BMW-ն ներկայացրել է ապագայի կոնցեպտուալ մոտոցիկլը

PanARMENIAN.Net - BMW-ի մոտոցիկլետների արտադրությամբ զբաղվող BMW Motorrad բաժինը Լոս Անջելեսում ներկայացրել է BMW Motorrad Vixion Next 100 կոնցեպտուալ մոտոցիկլը` նվիրված ընկերության 100-ամյակին:

Նոր մոտոցիկլը ֆուտուրիստական դիզայն ունի, որի որոշ տարրերը հիշեցնում են գերմանական ընկերության առաջին մոտոցիկլը` BMW R32-ը, որը թողարկվել է նախորդ դարի 20-ականներին, գրում է «Կոմերսանտը»: Տարրերի մեծ մասը կարբոնից է պատրաստված:

Ապագայի կոնցեպտուալ մոտոցիկլը չի կարող կողաշրջվել երթևեկության ժամանակ, իսկ կայանելիս լրացուցիչ ոչինչ հարկավոր չէ ուղղահայաց դիրքը պահպանելու համար:

Հաշվի առնելով այս ամենը, մոտոցիկլավարին սաղավարտ հարկավոր չէ, բավարար կլինի հովարով գլխարկը, որը միաժամանակ կպաշտպանի քամուց և էկրան կհանդիսանա սարքերի պրոեկցիոն պանելի համար: Վարորդին առաջարկվում է նաև հատուկ հանդերձանք, որը կարող է հովացնել կամ ջերմացնել կախված եղանակային պայմաններից:

Մոտոցիկլը գործի է դրվում էլեկտրաշարժիչի միջոցով, սակայն հզորությունը չի նշվում: Ուժային ագրեգատի չափերը փոքրանում են, երբ մոտոցիկլը կայանված է, և մեծանում են, երբ այն շարժման մեջ է:

Vision Next 100 մոտոցիկլը 4-րդ կոնցեպտն է, որ պատրաստել է BMW-ն իր 100-ամյակի կապակցությամբ: Ավելի վաղ ապագա մոդելների նախատիպեր էին ներկայացրել Rolls-Royce и MINI մակնիշները, որոնք նույնպես գերմանական ընկերությանն են պատկանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---