22 մայիսի 2007 - 17:54 AMT
Հայաստանը մասնակցելու է EBRD տնտեսական համաժողովին
Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) տնտեսական համաժողովը, որին մասնակցելու են աշխարհի տարբեր երկրների գործարարներ եւ իշխանության ներկայացուցիչներ, մայիսի 30-31 անցնելու է Կազանում: Համաժողովի թեմատիկան է` «նոր սահմանների ֆինանսավորում»: Համաժողովը բաղկացած է լինելու երեք նիստից, մի շարք մամուլի ասուլիսներից եւ քննարկումներից է բաղկացած լինելու: Բացի այդ, միջոցառումների շրջանակներում կիրականացվի տարբեր երկրների շնորհանդես:

Համաժողովի բացմանը տեղի կունենա Ռուսաստանի շնորհանդեսը, որի թեման է լինելու «Ռուսաստանի տնտեսական մրցունակության դիվերսիֆիկացիան»: Բացի Ռուսաստանից, շնոհանդես կունենան Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Վրաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Չերնոգորիան եւ այլոք, հաղորդում է «Կավկազ-Պրեսս»-ը: