Էրդողան. Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ Մոսուլի ռազմական գործողությանը միանալու համար12 հոկտեմբերի 2016 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է նրանց, ովքեր չեն ցանկանում, որ Թուրքիան միանա Մոսուլի ազատագրմանը «Իսլամական պետությունից»: Այդ մասին նա հայտարարել է Ստամբուլում Եվրասիական իսլամական խորհրդի 9-րդ նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում: Ըստ նրա, ԻՊ-ն սպառնում է Թուրքիային և Թուրքիայի պարտականությունն է միջոցներ ձեռնարկել կանխելու համար հնարավոր գրոհը ԻՊ կողմից, օգնելու հարևան Իրաքին ու Սիրիային, գրում է «Վեդոմոստին» Hurriyet-ի վրա հղումով: Նա հայտարարել է, թե Թուրքիային թույլտվություն հարկավոր չէ ռազմական գործողությանը միանալու համար: Թուրքիան մտադիր չէ որևէ մեկից թույլտվություն խնդրել, հավելել է Էրդողանը: «Որոշ պետություններ բազում կիլոմետրեր են կտրում Աֆղանստանում և այլ երկրներում գործողություններին մասնակցելու համար, եթե կարծում են, որ սպառնալիք կա, մինչդեռ Թուրքիային, որը 911 կմ ընդհանուր սահման ունի Սիրիայի և 350 կմ` Իրաքի հետ, չեն ցանկանում թույլ տալ միջամտել և վերացնել հարևան երկրներից բխող սպառնալիքը»,-ասել է նա: Իրաքի խորհրդարանը դեմ է թուրք զինվորականների ներկայությանն Իրաքում, իսկ Բաղդադում Թուրքիայի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել պատգամավորներից այդ կապակցությամբ, որից հետո Անկարայում Իրաքի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |