Վրաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը հաջող խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ

PanARMENIAN.Net - Այսօր հեռախոսազրույց է կայացել Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Գելա Բեժուաշվիլու միջեւ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Խոսակցությունը տեղի է ունեցել Գ. Բեժուաշվիլու նախաձեռնությամբ, ով իր հայ գործընկերոջը շնորհավորել է հաջող խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: Բացի այդ, զրուցակիցները քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցերը եւ դրանց զարգացման հեռանկարները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---