Թուրքիայում բռնագրավվել է աշխարհահռչակ Cirque Du Soleil կրկեսի գույքը

Թուրքիայում բռնագրավվել է աշխարհահռչակ Cirque Du Soleil կրկեսի գույքը

PanARMENIAN.Net - Թուրքիայում բռնագրավել են հյուրախաղերի շրջանակներում Անթալիա այցելած աշխարհահռչակ Cirque Du Soleil կրկեսի գույքն ու սարքավորումները:

Թուրքական դատարանի որոշմամբ կալանք է դրվել սարքավորումները տեղափոխող 23 բեռնատար մեքենայի վրա, Sondakika.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Դատարանի նման որոշման համար պատճառ է հանդիսացել ավելի վաղ Անթալիայում նախատեսված ներկայացումները հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո կրկեսի կողմից չեղարկելը:

Երկրում 3 ամիս ժամկետով հայտարարված արտակարգ դրության պատճառով Անթալիայում տեղի ունեցած EXPO 2016-ի շրջանակներում նախատեսված 40 ներկայացումը չեղարկելուց հետո Թուրքիայում հյուրախաղերը կազմակերպող միջնորդ ընկերությունը դատի է տվել կրկեսին: Հայցով պետությանը կրկեսի հասցրած նյութական և բարոյական վնասի չափը գնահատվել է 5 մլն դոլար:

Նշվում է նաև որ կրկեսը հոկտեմբերի 1-ից 9-ը Ստամբուլում հանդես է եկել ներկայացումներով:

Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման անհաջող փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Ըստ վերջին տվյալների, Ստամբուլում և Անկարայում, որտեղ հիմնականում ծավալվեցին գործողությունները, զոհվեց Թուրքիայի 246 քաղաքացի, չհաշված ապստամբներին, ավելի քան 2000 մարդ վիրավորվեց:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---